Սուրբ Աննա
![]() |
Հիսուսը սիրում է քեզ: Իսկ այս հոդվածը գրողը՝ ոչ: |
Այս հոդվածը սիտխիստ-կտուլխիստական սրբի մասին է: Եթե դուք սխալմամբ եք այս հոդված մտել, կարող եք սըբանվել ունիտազին:
Բովանդակություն |
[խմբագրել] Ո՞վ է սբ. Աննան
[խմբագրել] Հասարակության հարցադրումը
Անխուսափելի մի հարց: Ո՞վ է սուրբ Աննան ու ի՞նչ պայմաններում, ի՞նչ հիմքերով է կանոնիզացվել: Ո՞վ է նրան կանոնիզացրել, կաթողիկոսն անձա՞մբ, թե՞ որևէ ուրիշ բարձրաստիճան հոգևորական: Պաշտպանվե՞լ են կանոնիզացման ընթացքում: Եթե հիմք է հանդիսացել բարերարի կողմից նրա անվան եկեղեցու կառուցումը, արդյո՞ք նույն հիմքերով պետք չի կանոնիզացնել, ասենք, Ծաղիկ Ռուբոյին: Եթե կանոնիզացնենք Ծաղիկ Ռուբոյին, ինչպե՞ս կկոչվի նրա անվան եկեղեցին, սբ. Ծաղի՞կ, թե՞ սբ. Ռուբո: Ո՞վ վիզ կվերցնի կանոնիզացնել Ծաղիկ Ռուբոյին (կարծում եմ՝ հոգևորականներն ամենուրեք նույնն են ու տղամարդկանց կանոնիզացնելը նրանց մեջ բավականին հարգի է):
[խմբագրել] Հայր Կոմիտասի պատասխանը
«Սբ. Աննան հայ չի եղել, բայց ընդունել է Քրիստոսին որպես փրկիչ»:
[խմբագրել] Տրամաբանական եզրահանգում
Նախ՝ սբ. Աննային Քրիստոսն անձամբ է կանոնիզացրել:
Հետո՝ ցանկացած քրիստոնյա ընդունում է քրիստոսին որպես փրկիչ ըստ սահմանման: Ի՞նչ է, ըստ հայր Կոմիտասի, Քրիստոսը նրանց բոլորին կանոնիզացնու՞մ է: Հուսանք, որ ոչ:
Եվ վերջապես՝ սուրբ լինելու համար, ըստ հայր Կոմիտասի, կարևորագույն գործոն է հայ լինելը, ինչի բացակայությունը կարող է փոխհատուցել միայն Քրիստոսի կողմից կանոնիզացված լինելը:
[խմբագրել] Հավաստի աղբյուրները պնդում են...
Առավել հավաստի աղբյուրները պնդում են, որ վերևում գրված կարծիքը հերետիկոսություն է, ու որ սբ. Աննային կանոնիզացրել է Չակ Նորիսը:
[խմբագրել] Սբ. Աննան որպես բանջարաբոստանային կուլտուրա
Սբ. Աննան հայտնի է որպես կարմիր խնձորի ու կուսական հղիացման հովանավոր: Այս հարցում նրան օգնել է այն փաստը, որ Քրիստոսը նրան անձամբ է կանոնիզացրել:
